Լրահոս

19.07.2011 11:54


Կարապետ Ռուբինյան. «ՀԱԿ–ը մանդատ չունի ժողովրդի անունից «գյալաջի» անելու համար»

Կարապետ Ռուբինյան. «ՀԱԿ–ը մանդատ չունի ժողովրդի անունից «գյալաջի» անելու համար»

«Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը երեկ տեղի ունեցած ՀԱԿ–կոալիցիա հանդիպումից տպավորություն ունի, որ բանակցող կամ երկխոսող կողմերն իրենք էլ չգիտեն՝ ինչով են զբաղվելու: Մեկնաբանելով այդ հանդիպումը՝ նա «7օր»–ին ասել է.

Ինչ-որ դատարկ հայտարարություններ են արվում նոր քաղաքական մշակույթի ձևավորման ու իշխանություն-ընդդիմություն երկխոսության համար գոյացող նոր հարթակի մասին: Ըստ էության՝ դեռ ոչինչ տեղի չի ունեցել, և քննարկելու բան էլ չկա, բայց շոուն՝ ցուցքը, ընթանում է, և, ըստ ամենայնի, դեռ երկար կընթանա: Մի բան հաստա՛տ գիտեմ՝ կողմերից ոչ մեկին ես՝ որպես ՀՀ քաղաքացի, չեմ լիազորել՝ խոսելու և գործելու իմ անունից: Այսպես կոչված իշխանության ներկայացուցիչները, որոնց ամենայն հարգանքով պատրաստվում է լսել Կոնգրեսը, ինձ համար ՀՀ-ում իշխանությունը յուրացրած հանցախմբի անդամներ են, այն էլ՝ բռնապետի խորհրդարանական սպասարկուների դերակատարությամբ: Բանակցել նրանց հետ այնպիսի խնդրի շուրջ, ինչպիսին Սերժ Սարգսյանի հրաժարականն է, նշանակում է զբաղվել աչքակապությամբ ու ժամավաճառությամբ: Հասկանալի է, որ բռնապետի հետ իր հրաժարականի պայմանների շուրջ շատ կարճ բանակցություն կարող է ընթանալ միայն այն դեպքում, երբ համաժողովրդական ճնշում կազմակերպելով արդեն պարտադրել ես այդ հրաժարականը: Իմ պատկերացմամբ՝ ժողովրդին համախմբելով բռնապետին հրաժարական պարտադրելն ու դրանից հետո Սահմանադրությամբ հաստատված կարգով արտահերթ, ազատ ու արդար ընտրությունների ապահովումն էր ՀԱԿ-ի հիմնական առաքելությունը, ինչում նա ցավալիորեն թերացավ, ուստի չունի մանդատ այլ բաների, մասնավորապես ժողովրդի անունից «գյալաջի» անելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը