Սա շատ լավ հաշվարկված ցուցադրական գործողություն էր
«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ իրականացված ապօրինի բերման ենթարկման թատերականացված գործողությունը ամենևին էլ տգիտության և գործ կարելու ապաշնորհության դրսևորում չէ։ Այն շատ լավ հաշվարկված և բացառիկ ցինիզմով զուգորդված ցուցադրական գործողություն էր։ Նման միջոցով այս իշխանությունները նպատակ են հետապնդում ՝
- Ցույց տալ հանրությանը, որ թքած ունեն օրենքի, բարոյականության և հանրային կարծիքի վրա.
- Որպես «պրոֆիլակտիկա», սպասվող էլ ավելի ազգակործան քայլերին չխոչընդոտելու համար, վախեցնել հասարակության առավել ակտիվ անդամներին։
Հետևություն
Հայ ժողովրդի մտածող, սակայն դեռևս պասիվ ու իներտ զանգվածը պետք է գիտակցի երկու պարզ բան՝
- Հանցագործը լկտիանում է ճիշտ այնքան, որքան դուք եք թույլատրում
- Հայրենիքի, Ձեր և Ձեր սերունդների փրկությունը առանց Ձեր ակտիվ մասնակցության հնարավոր չէ։
Հ.Գ.
Հանրապետության գլխավոր դատախա՛զ, նշված աղաղակող ապօրինությանը անհապաղ չարձագանքելը նույնպես հանցագործություն է։

Գագիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից