Եգիպտոսի վարչապետը գերհոգնածության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես հաղորդում է CNN–ը, Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը գերհոգնածության պատճառով հիվանդանոց է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, 59–ամյա Շարաֆը Կահիրեի Դար ալ Ֆուադ հիվանդանոց է ուղարկվել հետազոտման այն բանից հետո, երբ նրա զարկերակային ճնշումը կտրուկ իջել է։ Շարաֆի մտերիմների խոսքերով՝ վարչապետի վիճակը կայուն է և կապված է միայն աշխատանքային ծանրաբեռնվածության հետ։ Հարազատները հերքել են մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Շարաֆը սրտի կաթված է ստացել։
Վարչապետը հիվանդանոց էր ընկել անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարել էր կառավարությունում մեծամասշտաբ փոփոխությունների մասին։ Հիշեցնեք, որ նա փոխել էր միանգամից 12 նախարարի, այն էլ՝ ցուցարարների ճնշման տակ։