Տրիպոլին հերքել է ապստամբների՝ Բրեգա քաղաքը գրավելու մասին տեղեկատվությունը
Բրեգա քաղաքը, որի նվաճման մասին հուլիսի 18-ին հայտարարել էին լիբիական ապստամբները, շարունակում է մնալ իշխանական ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «CNN»–ը, ասել է Մուամար Քադաֆիի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը։
«Բրեգան պաշտպանելը կենսական նշանակություն ունի լիբիական ժողովրդի համար,– հայտարարել է Իբրահիմը,– մենք չենք հանձնի Բրեգան, եթե նույնիսկ դա հանգեցնի հազարավոր զոհերի, անգամ քաղաքի ավերմանը»։
Իբրահիմի խոսքերով՝ իրենք արդեն 5 օր է՝ հաջող պայքար են մղում ապստամբների դեմ, հետ մղում նրանց գրոհները քաղաքի վրա։ Այդ ռազմական գործողությունների արդյունքում, ըստ Իբրահիմի, զոհվել է ավելի քան 500 ապստամբ, այնինչ Քադաֆիի կողմը տվել է ընդամենը 30 զոհ։