Լրահոս

19.07.2011 10:49


Ադրբեջանն անհանգստացած է ՀՀ տարածքում ռուսական զինվորականության ներկայությամբ

Ադրբեջանն անհանգստացած է ՀՀ տարածքում ռուսական զինվորականության ներկայությամբ

Պաշտոնական Բաքուն անհանգստացած է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ռուս զինվորականներ։ Այս մասին,  ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հարցով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը։

Ազիմովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում պետք է հիմնվի ոչ թե միլիտարիստական, այլ տնտեսական հայեցակարգի վրա։

«Ցավոք, ՌԴ–ն անհրաժեշտ է համարում Հայաստանի տարածքում զինված ուժեր պահելը։ Մենք ավելի ու ավելի քիչ հիմքեր ենք տեսնում Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության համար։ Ժամանակն է ներկայության ռազմական ձևը փոխարինել տնտեսականով»,– հայտարարել է Ազիմովը։

Այս խորագրի վերջին նյութերը