Լրահոս

19.07.2011 10:36


Առաջին կիսամյակում արձանագրված ՃՏ պատահարներ

2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է  ճանապարհա-տրանսպորտային 904 պատահար, որոնց հետեւանքով 117 մարդ զոհվել է, իսկ 1316-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 816 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 117 մարդ զոհվել է, 1106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում արձանագրվել է 429 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 37 մարդ զոհվել է, իսկ 589-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 360 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 244-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված ՃՏ պատահարներից 307-ը  վրաերթի դեպքեր են, որոնց հետեւանքով 39 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արձանագրված ՃՏ պատահարներից  363-ը տեղի է ունեցել արագության գերազանցման պատճառով, որոնց հետեւանքով 74 մարդ զոհվել է, 564-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Պատահարներից 341-ը բախման դեպքեր են, որոնց հետեւանքով 33 մարդ զոհվել է, 603-ը ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արձանագրվել է նաեւ տրանսպորտային միջոցների շրջվելու 128 դեպք, որոնց հետեւանքով 36 մարդ զոհվել է, 221-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված ՃՏ պատահարներն՝ ըստ շաբաթվա օրերի.
Երկուշաբթի օրերին արձանագրվել է  126 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 15 մարդ զոհվել է, 177-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Երեքշաբթի օրերին արձանագրվել է  119 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 19 մարդ զոհվել է, 171-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Չորեքշաբթի օրերին արձանագրվել է 137 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 12 մարդ զոհվել է, 182-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հինգշաբթի օրերին արձանագրվել է  104 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 10 մարդ զոհվել է, 151-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ուրբաթ օրերին արձանագրվել է  124 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 174-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շաբաթի օրերին արձանագրվել է  137 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 15 մարդ զոհվել է, 194-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կիրակի օրերին արձանագրվել է  157 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 267-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. վեց ամիսների ընթացքում արձանագրված ՃՏ պատահարները՝ ըստ օրվա ժամերի.
Ժամը 24.00-06.00-ն ընկած ժամանակահատվածում  արձանագրվել է 159 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 33 մարդ զոհվել է, 223-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ժամը 06.00-09.00-ն ընկած ժամանակահատվածում  արձանագրվել է 56 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 10 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ժամը 09.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում  արձանագրվել է 77 ՃՏ պատահարր, որոնց հետեւանքով 8 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ժամը 12.00-15.00 ընկած ժամանակահատվածում  արձանագրվել է 133 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 7 մարդ զոհվել է, 191-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ժամը 15.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում  արձանագրվել է 132 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 11 մարդ զոհվել է, 188-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ժամը 18.00-21.00-ն ընկած ժամանակահատվածում  արձանագրվել է 158 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 17 մարդ զոհվել է, 238-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ժամը 21.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում  արձանագրվել է 189 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 31 մարդ զոհվել է, 307-ը՝- ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը