«Փառատոնի նոր անուն» մրցանակը շնորհվել է Հարություն Շատյանին
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի հայտարարած «Փառատոնի նոր անուն» մրցանակը շնորհվել է Հարություն Շատյանին: Երիտասարդ ռեժիսորի «Բեռնելով կյանքս» ֆիլմը ցուցադրվել էր փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակում: Ֆիլմը դարձել է «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը և արժանացել նաև «Նուարդ» մրցանակին:
Հարություն Շատյանը նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին և կներկայացնի իր ֆիլմը: «Ռեժիսորի համար կարևոր է շրջագայելը և նոր երկրներ այցելելը: Միացյալ Թագավորությունում անցակցվող փառատոնին մասնակցելը էական է ոչ միայն նոր կապերի ստեղծման, այլև այդ երկրի կինոարտադրությանն ու նորարություններին ծանոթանալու համար», -ասաց Հարություն Շատյանը:
Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մեկ տարի: «Բեռնելով կյանքս» ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Այն նկարահանվել է սիրողական տեսախցիկով. ֆիլմը թե´ օպերատորը և, թե´ գլխավոր դերակատարը ռեժիսորն է: Այն ուսանողի, երիտասարդ ընտանիքի տղամարդու, հիվանդի անելանելի վիճակի մասին է: Հերոսը փորձում է կյանքի մեջ լուսավոր կետեր փնտրել: Զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի օր առաջ հիվանդանում է շաքարախտով, և նրան` որպես զինծառայությանը ոչ պիտանի զինվորի, զորացրում են: Այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները: Ինստիտուտ, ընտանիք, երեխա, ամենօրյա պարտադիր սրսկումներ: Դեղ գնելու հնարավորություն չունեցող երիտասարդը ստիպված է դիմել հանցագործության: Պարտքեր, աշխատանքի որոնում, միամիտ և անզգույշ քայլեր, որոնք բանտ ընկնելու իրական նախապայմաններ են: