Լրահոս

19.07.2011 09:56


Սիրիան ճանաչել է պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմաններով

Սիրիան ճանաչել է պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմաններով

Սիրիայի Արաբական Հանրապետությունը երկուշաբթի օրը հայտարարել է  Պաղեստինը 1967 թվականի սահմանների շրջանակներում ճանաչելու իր դիրքորոշման մասին։ Ավելին, Դամասկոսում գտնվող Պաղեստինի ազատագրության Կազմակերպության գրասենյակը ստացել է դեսպանության կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում է «ՎԱՖԱ» պաշտոնական գործակալությունը։

Այդպիսով, Սիրիան դարձավ վերջին արաբական պետությունը, որը ճանաչեց Պաղեստինի պետականությունը։

Պաղեստինի ազգային ղեկավարության առաջնորդ Մահմուդ Աբասը ողջունել է Սիրիայի դիրքորոշումն, ասելով, որ դա «կարևոր աջակցող քայլ էր՝ Պաղեստինի պետականության անկախությունը ՄԱԿ–ի կողմից սեպտեմբեր ամսին ճանաչելու գործում»։

Այս խորագրի վերջին նյութերը