Կարծիք

24.01.2022 10:34


Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով

Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով

«Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ: Թող գան, ներդրում անեն, աշխատեղ բացեն» պնդող մեր հայրենակիցներին, որոնց հետ քաղաքացիական կամ էթնիկական իմաստով նույնական լինելու անշրջելի հանգամանքը վիրավորանքի զգացում է առաջացնում, պետք է հիշեցնել, որ՝

ա) Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»։

բ) Վրաստանում նման ներդրումներ արվել են և բացվել են աշխատատեղեր, սակայն դրանից միջին վիճակագրական վրաստանցու նյութական վիճակը, խոշոր հաշվով, համարյա չի տարբերվում միջին վիճակագրական հայաստանցու բարեկեցությունից։

գ) Հաշվի առնելով Հայաստանում ներդրումների համար, մեղմ ասած, ոչ այդքան հարմարավետ միջավայրը, նման մտադրության պարագայում Ադրբեջանի գրեթե միակ մոտիվացիան լինելու է «փափուկ ուժի» միջոցով մեր նկատմամբ ռազմաքաղաքական գերակայության հասնելը։

դ) Եվ, ի վերջո, ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով՝ ընդ որում, այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը