Կարծիք

23.01.2022 20:19


Տեսչական մարմինը չի կարող նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ

Տեսչական մարմինը չի կարող նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ

ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի N 02-Ն որոշմամբ սահմանափակումների ենթարկված հարգելի տնտեսվարողներ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա:

ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԱՅԴ 2 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՄԵԿԸ:

Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ կարող են սահմանվել միայն կարանտին սահմանելու վերաբերյալ կառավարության որոշմամբ:

ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԻՄՔՈւՄ ԸՆԿԱԾ ՕՐԵՆՔԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՈւՄԸ, ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:

ՀԻՇԵՔ՝

Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը