Լիբիայի ապստամբները հաղորդում են Բրեգա քաղաքի գրավման մասին
Լիբիացի ապստամբները հաղորդում են այն մասին, թե իրենց հաջողվել է վերահսկողության տակ առնել Բրեգա նավահանգստային քաղաքը, որտեղ տեղակայված են երկրի նավթային տերմինալները։
Հաղորդվում է նաև, որ դրան նախորդել են քաղաքի բնակելի թաղամասերում ընթացող փողոցային մարտերը։ «BBC Russian»–ը հայտնում է, որ ապստամբների տեղեկություններով՝ Մուամար Քադաֆիի զորքերը ափի երկայքով նահանջում են դեպի արևմուտք։
Սակայն լիբիական իշխանությունը հերքում է այն տեղեկությունը, թե քաղաքն անցել է ապստամբների վերահսկողության տակ։ Կառավարության հայտարարությամբ՝ քաղաքը ինչպես նախկինում գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ, ովքեր մարտերի ընթացքում սպանել են ավելի քան 500 ապստամբների։