Կարծիք

23.01.2022 15:10


Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին «փարավոնյան» հարսանիքի գումարները

Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին «փարավոնյան» հարսանիքի գումարները

ԶԼՄ-ները բավական մանրամասն ներկայացրեցին ՊՆ ղեկավար «ասֆալտ» Սուրիկի երեկվա ճոխ հարսանիքը «Փարավոն» ռեստորանում...

Հիմա հարց Սուրիկին իշխանության բերած Նիկոլ Անհողին՝ «Որտեղի՞ց ընդամենը 3,5 տարի առաջ պատմության ուսուցիչ աշխատող Սուրիկին այդքան գումար, որ նա այդպիսի ճոխ հարսանիք է անում Փարավոնում»...

Հետաքրքիր է, այս հարցը նաև պետք է շատ հետաքրքրի նիկոլակապաշտներին, ժեխին և փթիրին, որոնք աջուձախ խոսում են նախկինների թալանից (որոշ դեպքերում արդարացի)՝ հավատալով, որ իրենց կուռքը դա հետ է բերելու, բայց չգիտես ինչու՛, այդ նույն զանգվածը չի տեսնում, թե Նիկոլն ու իր պեսները, որոնց 95 տոկոսը ամսեկան 100-150 հազար դրամ ստանալուց հրճվում էին, հիմա դարձել են միլիոնատերեր և կարող են իրենց թույլ տալ ավելին, քան նախկին «թալանչիները»... Վառ օրինակը՝ նախկին պատմության ուսուցիչ, նախկին դատված «ասֆլատ» Սուրիկն է...

Օլիգարխների և նախկին պաշտոնյաների զավակների ճոխ հարսանիքներին ամենավերջին անեծքներով և վիրավորանքներով արձագանքող նիկոլականնե՛ր և Նիկոլին սպասարկող ԺԵԽնյուզ, ինչու՞ եք պապանձվել... Ու՞ր են ձեր անեծքներն ու վիրավորանքները, ինչու՞ չեք հաշվարկում, թե ինչ կարելի էր գնել այդ հարսանիքին ծախսված ահռելի գումարներով մեր բանակի համար...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը