ԵԱՀԿ ՄԽ. «Ճիշտ ժամանակն է քաղաքական կամք դրսևորելու»
Հուլիսի 18–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ։
Ինչպես գրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, հայտարարության մեջ ընդգծված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 11–18–ը այցելել են Մոսկվա, Բաքու և Երևան։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ համանախագահները հուլիսի 11–ին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա գործընթացը քննարկելու համար։ Ինչ վերաբերում է Բաքու և Երևան այցելությանը, ապա համանախագահները այցի ընթացքում հանդիպել են նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ։
Համանախագահները կրկին դիմել են նախագահներին, ընդգծելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար հիմք հանդիսացող հիմնարար սկզբունքերի շուրջ համաձայնության գալու կարևորությունը։ Նրանք ընդգծել են, որ հիմա ճիշտ ժամանակն է ամուր խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի ժողվուրդների հաշտեցման համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորելու։
Համանախագհները ընդգծում են, որ երկու երկրների նախգահները պարտավորվում են շարունակել աշխատնքները շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչպես նաև ներդնել բոլոր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու համար։