Կարծիք

23.01.2022 09:34


Որտե՞ղ են տրանսպորտի 150 դրամի համար «կռիվ տված» լալաներն ու լուլուները․ գնաճը անհավանական բարձունքներ է գրավել

Որտե՞ղ են տրանսպորտի 150 դրամի համար «կռիվ տված» լալաներն ու լուլուները․ գնաճը անհավանական բարձունքներ է գրավել

Որտե՞ղ են տրանսպորտի 150 դրամի համար «կռիվ տված», հանուն ազգի անձնազոհության գնացած մտավորականները և առհասարակ՝ լալաներն ու լուլուները:

Գնաճը անհավանական բարձունքներ է գրավել, մարկետներում էլ հնարավոր չէ նայել մարդկանց անճարակ դեմքերին՝ դարակների մոտ ու նյարդային շարժումներին՝ դրամարկղի մոտ:

Մարդիկ տասը-տասնհինգ հատով հաց են գնում, ու էլ ոչինչ: Նման տեսարան չկար մինչև 2018-ը: Հացը գնում, դուրս են գալիս, գնում տուն. երևի՝ ճմուռ ուտելու, իննսունականների նման:

Պատրաստվե՛ք, պարոնայք և տիկնայք պայքարողներ, շուտով տրանսպորտն էլ է թանկանալու: Պատրաստվեք, որ ոտքի ելնեք հանուն հայ ազգի:

Վիզը ծռելու փորձեր արեք հայելու առաջ, մտահոգ զոհի դեմքեր ընդունելու վարժանքներ ու ելեք փողոց:

Բայց մտածեք՝ ինչ է լինելու պաստառների վրա:

5000՞

150՞

Գուցե եռագո՞ւյնը։

Կամ... Եռաբլուր:

Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը