Լրահոս

18.07.2011 18:48


ՀԱԿ–իշխանություն հանդիպման առաջին ռաունդն ավարտվեց

ՀԱԿ–իշխանություն հանդիպման առաջին ռաունդն ավարտվեց

Էրեբունի պլազայում ընթացող ՀԱԿ–իշխանություն պատվիրակությունների առաջին հանդիպման ավարտին իշխանության ներկայացուցիչներից ՀՀԿ պատգամավոր, կոալիցիայի պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե հանդիպումը բավական հուսադրող էր։

Նրա խոսքերով՝ իշխանությունը երկխոսությունն ընկալում է որպես քաղաքական նոր մշակույթի ձևավորման հիմք, ինչը սակայն չի նշանակում, թե բացարձակ հակամարտությունից կողմերն անցնելու են համագործակցության:

–Մեր  պատվիրակությունը ճշգրտել է, որ մենք ներկայացնում ենք իշխող կոալիցիային՝ այսինքն՝ գործադիր իշխանությանը, խորհրդարանական մեծամասնությանն ու ՀՀ նախագահին՝ որպես կոալիցիայի ղեկավարի,–ասել է նա։

Իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ ասել է, թե քննարկման ժամանակ  մի շարք կարևոր հանգամանքներ  ի հայտ եկան, որը  թույլ է տալիս ավելի լուրջ վերաբերել այս պատվիրակությանը։

–Եթե այդ հանգամանքները հանրության սեփականություն դառանան, այսինքն իշխանությունների ներկայացուցիչները բացահայտորեն ասեն այն ինչը հանդիպման ժամանակ մեզ ասացին, ապա մենք կուսումնասիրենք դա և կասենք մեր  կարծիքն այս ամենի մասին,–ասել է նա։

Ըստ Զուրաբյանի՝ հանդիպման ժամանակ պարզվել է, որ իրականում իշխանության պատվիրակությունն ունի ավելի մեծ լիազորություններ, քան հայտարարվել էր նախապես:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ որևէ քննարկում չի եղել օրակարգի մասին, ընդամենը կողմերն իրենց դիրքորոշումներն են ներկայացրել: ՀԱԿ–ը, նրա խոսքով, նշել է, որ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են:

–Մեր տեսակետն անփոփոխ է, խնդիրը կարող է կարգավորվել միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը