ՀԱԿ–իշխանությունը հաջորդ հանդիպումը կարող է այս շաբաթ տեղի ունենալ
Ավելի քան մեկ ժամ 30 րոպե տևած ՀԱԿ–իշխանություն երկխոսությունից հետո ՀԱԿ–ի կազմում ընդգրկված Վահագն Խաչատրյանը «7օր»–ին ասել է, որ այդ հանդիպման ժամանակ իրենց համար նոր հանգամանքներ են պարզ դարձել՝ այն, որ կոալիցիոն պատվիրակությունը ներկայացնում է նաև Սերժ Սարգսյանի լիազորած գործադիր մարմինը։ Վ. Խաչարյանն ասել է նաև, որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները և հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում։
–Կարևորը նա էր, որ իրենք պատրաստ են բոլոր հարցերի շրջանակները քննարկել։ Բոլոր հարցերը՝ առանց որևէ սահմանափակումների,–ասել է Վ. Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ իշխանության հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև օգոստսոի 2–ը՝ մինչև ՀԱԿ–ի հաջորդ հանրահավաքը։
–Կարող է նույնիսկ այս շաբաթվա ընթացքում,–ընդծել է ՀԱԿ ներկայացուցիչը։

7or.am