Կարծիք

21.01.2022 23:24


«Храч»-ը` հայաստանյան Ստեփ(քայլ)մեն

«Храч»-ը` հայաստանյան Ստեփ(քայլ)մեն

Նիկոլ Անհողի աներորդին այսօր ԱԺ ամբիոնից խոսում էր «о высоком»` ֆիլմերում դրական հերոսների մասին, որոնք մեր ֆիլմերում չկան և օրինակ էր բերում Սուպերմենին, Սփայդրմենին, Կապիտան Ամերիկային և այլն...

Զավեշտ այն է, որ այդ մասին խսսում է մեկն, ով ժամանակին նկարահանվել է որոշ ֆիլմերի էպիզոդներում և հիմնականում տարել բացասական դերեր, օրինակ` թուրք ասկյարի...

Նախկիններից բամբասող «Храч»-ի փեսան արդեն երեք տարուց ավել է իշխանություն է, բայց չգիտես ինչու՛, մինչև հիմա որևէ դրական հերոսով ֆիլմ այդ ընթացքում չի նկարահանվել...

«Храч» ջան առաջարկում եմ նկարահանել քայլիստներիդ մասին ֆիլմ և անունը դնել "Ստեփմեն", անգլերեն` step`

քայլ բառն էլ դարձնել հիմքն այդ ֆիլմի անվան մեջ... Ֆիլմում էլ կներկայացնեք, թե ինչպես կոնֆետին «կակա» ասող ձեր շատ թիմակիցներ մի «քայլով» դարձան միլիոնատեր և իմչպես մի քանի «քայլով» պատերազմի քողի տակ Արցախը տվեցիք թուրքերին...

«Храч», դու էլ կդառնաս այդ ֆիլմի առաջին հերոսը` Ստեփմենը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը