Լրահոս

18.07.2011 16:43


«Ամենաորոնվող նացիստական հանցագործին» Բուդապեշտի դատարանն անմեղ է ճանաչել

«Ամենաորոնվող նացիստական հանցագործին» Բուդապեշտի դատարանն անմեղ է ճանաչել

Բուդապեշտի դատարանն անմեղ է ճանաչել 97-ամյա Շանդորա Կեպիրոյին, որը մեղադրվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զանգվածային սպանությունների գործում նացիստներին հանցակցելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Կեպիրոն մեղադրվում էր 1942 թվականին բռնազավթված սերբական Նովի Սադ քաղաքում մոտ 1200 հրեա, սերբ և գնչու սպանելու մեջ։ 97-ամյա Կեպիրոյին սպառնում էր ցմահ ազատազրկում։

«Սիմոն Վիզենտալի կենտրոն» կազմակերպության կողմից կազմած ամենաորոնելի նացիստական հանցագործների ցուցակում Կեպիրոն առաջին տեղում էր։

Այս խորագրի վերջին նյութերը