Քաղաքական

21.01.2022 13:10

Նիկոլ Փաշինյանը վթարի ենթարկեց Արցախի նավը, հիմա նույնն անում է Հայաստանի հետ․ իշխանափոխությունն այլընտրանք չունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը վթարի ենթարկեց Արցախի նավը, հիմա նույնն անում է Հայաստանի հետ․ իշխանափոխությունն այլընտրանք չունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2018–ից հետո Նիկոլ Փաշինյանը ժամանակ էր խնդրել Ալիևից՝ ներքին կյանքում դիրքերն ամրապնդելու և Արցախի հարցով Ադրբեջանին զիջումներ անելու համար։ Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։ Փաշինյանը խոստացել էր հերքել ու իր պատասխանով ներքաղաքական ցնցումներ առաջացնել Ադրբեջանում, սակայն Հ1–ին տված նրա հարցազրույցն այդպես էլ եթերում չհայտնվեց։
Պատերազմից հետո Ալիևը բազմիցս անձնապես նվաստացրել է Նիկոլին, սակայն պատասխան չի ստացել։ Ավելին՝ Նիկոլը դարձել է Ալիևի փաստաբանն Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու հարցում։
Հիմա Նիկոլը հանուն իշխանության ժամանակ ու աջակցություն է ակնկալում Թուրքիայի նախագահ Էրդողանից (մեկ անգամ թուրքերն արդեն հրապարակավ պաշտպանել են Փաշինյանին՝ դեմ արտահայտվելով 2020–ի նոյեմբերի 9–ից հետո նրա հրաժարականը պահանջող զինվորականների հայտարարությանը)՝ փոխարենը համաձայնելով թուրքական նախապայմաններին։ Դատելով ամենից՝ համաձայնությունը կայացել է՝ «Աթոռ՝ թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարման դիմաց» բանաձևի շրջանակներում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։