Լրահոս

18.07.2011 16:29


Փոխադարձ սպասումներ քննարկող կողմերի պատվիրակություններից

Փոխադարձ սպասումներ քննարկող կողմերի պատվիրակություններից

Քիչ առաջ «Էրեբունի պլազա» հյուրանոցում մեկնարկեցին իշխանություն–ՀԱԿ երկխոսության շրջանակներում իրականացվող առաջին քննարկումները։

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասել է, որ լավատեսորեն է մոտենում այս քննարկումներին և ակնկալում է դրական արդյունքներ։

ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն էլ նշել է, որ իրենք քննարկման օրակարգին վերաբերող առաջարկ դեռ չունեն, պատրաստ են լսելու ՀԱԿ–ի առաջարկությունները։

Շուտով դահլիճ են մտել նաև ՀԱԿ–ի ներկայացուցիչները։ Կոալիցիայի ներկայացուցիչները նրանց դիմավորել են հոտնկայս։ Լրագրողներին թույլատրել են հարցեր տալ միայն որոշ ժամանակ անց։ Հետաքրքրական է, որ ՀԱԿ–ի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ իրենք էլ սպասում են կոալիցիայի ներկայացուցիչների առաջարկություններին, քանի որ իշխանություններն են իրենց հրավիրել։ Առայժմ ընթանում են շատ սակավաբառ քննարկումներ։

Չնայած բանակցությունների սեղանը կլոր էր՝ կողմերը նստել են դեմ դիմաց։ Սեղանին յուրաքանչյուրի համար եղել է A4 ֆորմատի մեկ թուղթ ու մատիտ, ինչպես նաև «Բյուրեղ» և «Ջերմուկ» ապրանքանիշերի ջրեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը