Լրահոս

18.07.2011 16:15


ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը մեկնարկել է

ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը մեկնարկել է

«Էրեբունի պլազա» հյուրանոցում մեկնարկել է ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը։ Հանդիպումը կայանալու է փակ դռների հետևում։ Իսկ հետագա ձևաչափն արդեն կորոշեն ՀԱԿ և կոալիցիոն ներկայացուցիչները։

Առաջինը ժամանել է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, այնուհետև միասին ժամանել են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը։ Լրագրողների հարցին՝ ինչ ակնկալիքներ ունեն այս երկխոսությունից, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է՝ երկխոսության մասին միայն հանդիպումից հետո կարելի է ինչ–որ կարծիք հայտնել։ Ըստ ԲՀԿ խմբակցության անդամի՝ սա շատ ողջունելի է. այս քայլով մշակույթ է ձևավորվում՝ երկխոսության նստելու նույնիսկ ամենաարմատական ընդդիմադիրների հետ և քննարկելու կարևոր հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը