Հ. Քլինթոն. «Մենք մտադիր ենք վերակենդանացնել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»
Լիբիայի հարցով շփման խմբի աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին։
Ինչպես գրում է «Hurriyet» թերթը, հանդիպման ժամանակ բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային խնդիրների հետ մեկտեղ քննարկվել է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ–ը մտադիր է վերակենդանացնել Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացը և խրախուսել կողմերին շարունակել այն։