Ռիչարդ Կիրակոսյանի վարքագիծը մտավորականները գնահատում են դավաճանություն
Մի շարք մտավորականներ բաց նամակով դիմել են հայ հասարակությանը՝ Հայրենիքում և սփյուռքում, ՀՀ և ԼՂՀ իշխանություններին, կուսակցություններին և հ/ք կազմակերպություններին, հ/կ-ներին, ԶԼՄ-ին, ազատամարտիկներին, գիտնականներին և բոլորին։ Այնտեղ մասնավորապես ասված է.
«Վերջին ժամանակաշրջանում հայկական միջավայրում աշխուժացել է օտարների, այդ թվում՝ հայ ազգի թշնամի թուրքական պետության շահերին ծառայող հայանուն արարածների գործունեությունը: Նրանք հանդես են գալիս անընդունելի և դատապարտելի գնահատականներով մասնավորապես 1970-80-ականներին սփյուռքում ծավալված և 1980-ականների վերջից առ այսօր Արցախում ընթացող հայկական ազգային ազատագրական պայքարի նկատմամբ:
«Պատմաբանի», «քաղաքագետի», «փորձագետի» և այլնի պիտակով այս անձինք հնչեցնում են տեսակետներ, թե արցախյան ազատագրական շարժումն ու գոյամարտն անջատողական բնույթ ունեին և ունեն, թե ԱՍԱԼԱ-ի պայքարը ոչ թե զինյալ ազատագրական պայքար էր, այլ արյունարբու ահաբեկչություն: Ավելին՝ նմանների լկտիությունը հասել է այն մակարդակին, որ համարձակվում են ՀՀ իշխանություններին խորհուրդ տալ, նույնիսկ նրանցից պահանջել քննադատել և դատապարտել ԱՍԱԼԱ-ի «ահաբեկչությունը»:
Նման տեսակետներ վերջերս արտահայտել է Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը թուրքական «Հուրիեթ» օրաթերթին տված հարցազրույցում: Սույն պարոնը չի էլ թաքցրել իր սերտ գործակցությունը Թուրքիայի իշխանությունների, մասնավորապես այդ երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի և Թուրքիայի հետախուզության կառույցի՝ ՄԻԹ-ի ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, ում, (շեշտենք՝ հայության ու Հայաստանի վերացումը նպատակադրած պետության հետախուզության պետին) Կիրակոսյանը որակել է որպես երիտասարդ և դինամիկ անձնավորություն… (Ռիչարդ Կիրակոսյանին առնչված նյութը կցվում է):
Ներքոստորագրյալներս խստագույնս դատապարտում ենք Ռիչարդ Կիրակոսյանի հակահայ թուրքական հայտարարությունները, նրա վարքագիծը գնահատում դավաճանություն և կոչ ենք անում հայ հասարակությանը դատապարտել սույն պարոնի վարքագիծը, իսկ ՀՀ իշխանություններից պահանջում ենք հստակ դիրքորոշում ցույց տալ սույն պարոնի բացահայտ թուրքանպաստ գործունեության համար: ՀՀ, ԼՂՀ, Ջավախքի, Արևմտահայաստանի և առհասարակ հայոց հայրենիքում և սփյուռքում ապրող մեր հասարակությանը, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, կրոնական, գիտական և այլ կառույցներին և պատվախնդիր հայորդիներին հրավիրում ենք իրենց դատապարտության ձայնը բարձրացնել հայկական միջավայրում հօգուտ օտարների, առաջին հերթին՝ հայության թշնամի թուրքական պետության, գործակալություն իրականացնողների նկատմամբ, նրանց հայտարարել անբաղձալի անձ, մեկուսացնել հայկական միջավայրից ու անարգանքի սյունին գամել:
Մեր իրավացի պահանջին ՀՀ իշխանությունների անտարբերության (ինչը նշանակում է նմանների անթաքույց քաջալերանք) դեպքում հայությունը ստիպված է լինելու դիմել համապատասխան քայլերի հայոց ազգային արժանապատվությունը պաշտպանելու և ՀՀ ու ԼՂՀ պետական անվտանգությունն ապահովելու համար:
Այս կոչին կարող են միանալ բոլոր անհատներն ու կազմակերպությունները»:
Ռիչարդ Կիրակոսյանի վարքագիծը մտավորականները գնահատում են դավաճանություն
Մի շարք մտավորականներ բաց նամակով դիմել են հայ հասարակությանը՝ Հայրենիքում և սփյուռքում, ՀՀ և ԼՂՀ իշխանություններին, կուսակցություններին և հ/ք կազմակերպություններին, հ/կ-ներին, ԶԼՄ-ին, ազատամարտիկներին, գիտնականներին և բոլորին։ Այնտեղ մասնավորապես ասված է.
«Վերջին ժամանակաշրջանում հայկական միջավայրում աշխուժացել է օտարների, այդ թվում՝ հայ ազգի թշնամի թուրքական պետության շահերին ծառայող հայանուն արարածների գործունեությունը: Նրանք հանդես են գալիս անընդունելի և դատապարտելի գնահատականներով մասնավորապես 1970-80-ականներին սփյուռքում ծավալված և 1980-ականների վերջից առ այսօր Արցախում ընթացող հայկական ազգային ազատագրական պայքարի նկատմամբ:
«Պատմաբանի», «քաղաքագետի», «փորձագետի» և այլնի պիտակով այս անձինք հնչեցնում են տեսակետներ, թե արցախյան ազատագրական շարժումն ու գոյամարտն անջատողական բնույթ ունեին և ունեն, թե ԱՍԱԼԱ-ի պայքարը ոչ թե զինյալ ազատագրական պայքար էր, այլ արյունարբու ահաբեկչություն: Ավելին՝ նմանների լկտիությունը հասել է այն մակարդակին, որ համարձակվում են ՀՀ իշխանություններին խորհուրդ տալ, նույնիսկ նրանցից պահանջել քննադատել և դատապարտել ԱՍԱԼԱ-ի «ահաբեկչությունը»: Նման տեսակետներ վերջերս արտահայտել է Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը թուրքական «Հուրիեթ» օրաթերթին տված հարցազրույցում: Սույն պարոնը չի էլ թաքցրել իր սերտ գործակցությունը Թուրքիայի իշխանությունների, մասնավորապես այդ երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի և Թուրքիայի հետախուզության կառույցի՝ ՄԻԹ-ի ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, ում, (շեշտենք՝ հայության ու Հայաստանի վերացումը նպատակադրած պետության հետախուզության պետին) Կիրակոսյանը որակել է որպես երիտասարդ և դինամիկ անձնավորություն… (Ռիչարդ Կիրակոսյանին առնչված նյութը կցվում է): Ներքոստորագրյալներս խստագույնս դատապարտում ենք Ռիչարդ Կիրակոսյանի հակահայ թուրքական հայտարարությունները, նրա վարքագիծը գնահատում դավաճանություն և կոչ ենք անում հայ հասարակությանը դատապարտել սույն պարոնի վարքագիծը, իսկ ՀՀ իշխանություններից պահանջում ենք հստակ դիրքորոշում ցույց տալ սույն պարոնի բացահայտ թուրքանպաստ գործունեության համար: ՀՀ, ԼՂՀ, Ջավախքի, Արևմտահայաստանի և առհասարակ հայոց հայրենիքում և սփյուռքում ապրող մեր հասարակությանը, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, կրոնական, գիտական և այլ կառույցներին և պատվախնդիր հայորդիներին հրավիրում ենք իրենց դատապարտության ձայնը բարձրացնել հայկական միջավայրում հօգուտ օտարների, առաջին հերթին՝ հայության թշնամի թուրքական պետության, գործակալություն իրականացնողների նկատմամբ, նրանց հայտարարել անբաղձալի անձ, մեկուսացնել հայկական միջավայրից ու անարգանքի սյունին գամել: Մեր իրավացի պահանջին ՀՀ իշխանությունների անտարբերության (ինչը նշանակում է նմանների անթաքույց քաջալերանք) դեպքում հայությունը ստիպված է լինելու դիմել համապատասխան քայլերի հայոց ազգային արժանապատվությունը պաշտպանելու և ՀՀ ու ԼՂՀ պետական անվտանգությունն ապահովելու համար: Այս կոչին կարող են միանալ բոլոր անհատներն ու կազմակերպությունները»:
7or.am