Հարցազրույց Երևանի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ ՀովհաննեսՍտեփանյանի հետ
– Ի՞նչառանձնահատկություններունիպլաստիկվիրաբուժությունը, ի՞նչնէ, որ միայն նրան էբնորոշ։
–Պլաստիկ վիրաբուժությունը մեծ հասկացություն է և առանձին ճյուղ է թե՛ բժշկության, թե՛ վիրաբուժության մեջ, որը զբաղվում է և՛ էսթետիկ ասպեկտներով, և՛ հիվանդությունների կամ տրավմաների պատճառով առաջացած շեղումների շտկմամբ։ Ներկա դրությամբ պլաստիկ վիրաբուժությունը շատ հայտնի է դարձել։ Դիմողները շատ են, արդյունքները նույնիսկ կարելի է ասել՝ գերազանց են, հիվանդների շատ քիչ, աննշան տոկոսն է դժգոհ։ Երևի առանձնահատկություններից մեկն էլ դա է։
–Իսկ պլաստիկ վիաբույժն իր մյուս գործընկերներից ինչո՞վ է տարբերվում։
–Չգիտեմ՝ որքանով ճիշտ է այդ բառն օգտագործել, բայց որ ասում են՝ «քթի մազ» է։ Ա՛յ, պլաստիկ վիրաբույժը՝ ես, իմ կոլեգաները, այդպիսի բնավորություն ունենք։ Ես բնավորությամբ այդպիսի մանր, նուրբ գործ սիրող եմ, որը բնորոշ է կոսմետիկ վիրաբուժության մոտեցմանը։ Իսկ ընդհանրապես բուժաշխատողների մեջ, ինձ թվում է, չի կարող տարբերություն լինել։ Բոլորն էլ նույն կերպ ցավում են իրենց հիվանդների առողջության համար, կամ կատարված վիրահատության դրական արդյունքի ստացման համար։
–Այսպիսի մի միտք կա, թե առաջին պլաստիկ վիրաբույժը եղել է Աստված։ Գեղագիտության առումով ինչի՞ն եք հավակնում դուք, որքանո՞վ է իրատեսական մարդուն դարձնել ավելի գեղեցիկ, քան նրան տրված է բնությունից։
–Գիտե՛ք, եթե խոսքը էսթետիկ վիրահատության մասին է, ապա մենք ոչ թե գեղեցկացնում ենք, այլ փոքր շտկումներ ենք անում, որովհետև ցանկացած դեպքում կարող են ասել, որ լավից լավն էլ կա։ Նույնն էլ սա է՝ ցանկացած ինչ–որ բան կարելի է ինչ–որ փոքրիկ շտկումով կամ ուղղումով հասցնել շատ ավելի սիրուն տեսքի։ Ընդհանրապես բնության մեջ, կարծում եմ, ավարտված բան չկա, և մարդու երևակույության համար բան կա անելու, և ինչ–որ բան կարելի է ավելացնել։ Մենք չենք գեղեցկացնում, այլ շտկումներ ենք անում։
–Հայաստանում ովքե՞ր են ավելի շատ դիմում պլաստիկ վիրաբույժին՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ, և ի՞նչ հարցերով են դիմում։
–Միանշանակ՝ կանայք ավելի շատ են դիմում։ Հիմնականում քթի էսթետիկ կոռեկցիան է, որ մենք կատարում ենք, ինչպես նաև միևնույն ժամանակ նորմալ շնչառության վերականգնում ենք իրականացնում։ Հիմնական դիմող խումբը կանայք են, բայց կամաց–կամաց տղամարդկանց դիմելիության տոկոսն էլ է բարձրանում։ Դե գիտեք մեր տաքարյուն հայ տղանրին, թե ինչ կռիվներ են անում և այլն, որի հետևանքով շատերի քթերը կոտրած են լինում, որից և՛ էսթետիկ տեսակետից տհաճ տեսք է ունենում, և՛ շնչառության խնդիրը լուրջ տուժում է։ Շատ են դիմողները նաև կրծքերի կամ որովայնի առաջնային պատի վիրահատության համար։ Շատ ավելի պահանջված են հիմնականում բոտուլոտոքսինի և ֆիլլերների ներարկումները։ Բոտուլոտոքսինի ներկարումը կնճիռների վերացման համար է, իսկ ֆիլլերները, եթե թարգմանենք, «լցոնիչներ» են, որը գել է՝ շրթունքների կոնտուրները շտկելու, ընդգծելու և մեծացնելու, ինչպես նաև խոր կնճիռները վերացնելու համար։ Քանի գնում, պահանջը մեծանում է։
–Հաշվի առնելով մեր կարծրատիպը՝ որքանո՞վ է պլաստկ միջամատությունը կիրառելի հայկական հասարակության մեջ։
–Ես կարծում եմ, որ պլաստիկ վիրաբուժությունն արդեն մտել է մեր մենթալիտետ։ Աշխարհի մակարդակով երբ ճգնաժամ եղավ՝ կապված ֆինանսկան խնդիրների հետ, դիմողները նվազեցին, բայց հետո նորից սկսեցին աճել, քանի որ հատկապես կանայք շատ են սիրում իրենց հետևել. ոնց էլ լինի՝ ինչ–որ մի հարցով կդիմեն։
– Չար լեզուներն ասում են, թե մեր ազգին չէր խանգարի «թարմ արյունը», և որպես վկայություն օրինակ է բվերվում «հայկական քիթը»։ Համաձա՞յն եք այս տեսակետին։
–Դա բավականին «шутливое мнение»՝ հարց լուծել արյունը երիտասարդացնելով։ Եթե լուրջ անդրադառնանք այդ հարցին, ապա հայկական քթի չափերը, որ մեծ է ու սապատավոր, բնրոշ է այն ազգերին, որոնք ապրում են լեռնային շրջաններում, քանի որ թթվածնի պակաս կա. և այստեղ գեները շատ մեծ դեր են խաղում, բնական է։ Դրան գումարվում է, ինչպես նշեցի, մեր տաքարյունությունը. փոքր ժամանակ ընկնում են երեխաները ու հիմնականում վնասում են աճման զոնան, որը բերում է գերաճի ու սապատների առաջացման։ Ինչ վերաբերում է մեր՝ հայերի արյունը խառնելուն, ապա այստեղ մենթալիտետի հետ է կապված ամեն ինչ, թե ով ոնց է ընդունում այլազգի ներկայացուցչի հետ ամուսնությունն ու ընտանիք կազմելը։ Դրա մեջ ես սխալ բան չեմ տեսնում։ Ասեմ, որ դա լավ է, որովհետև եթե մենք սահմանափակվում ենք մենակ մեր ազգի մեջ, դա ինչ–որ տեղ լավ չէ։ Գենետիկները կարող են ավելի հստակ ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ։
–Ո՞ւմ եք դուք մերժում, ո՞ւմ չեք կարող պլաստիկ վիրահատություն անել։
–Ես նման դեպք չեմ ունեցել, որ մերժեմ որևէ մեկին, բայց կան դեպքեր, որ մերժում ես։ Օրինակ իմ կոլեգաների մոտ եղել են։ Հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ մարդիկ կարող է դիմեն նույն վիրահատությանը երկու, երեք անգամ՝ ա՛յ այդ դեպքում վտանգավոր է և՛ առողջության, և՛ արդյունքների համար։ Այս դեպքում լավ արդյունքի հասնելու հավանականությունը գնալով նվազում է, և հնարավոր է, որ այդ դեպքում մերժվի, բայց իմ դեպքում չի եղել, ու չեմ կարող հստակ ասել նման դեպք։
–Իսկ կա՞ն մեզ մոտ մոլուցքով մարդիկ, որ անընդհատ իենց վրա ուզում են ինչ–որ բան փոխել, բայց ըստ էության դրա կարիքը չկա։
–Քիչ տոկոս, շատ աննշան տոկոս կա, որ նորմալ տեսք ունեն, բայց այդպիսի մոլուցք ունեն ինչ–որ բան փոխելու։ Բայց դա շատ քիչ է, հազվդեպ է լինում նման բան։ Կան կանայք, աղջիկներ, որ ուղղակի փոփոխության համար, ոնց որ մազերն են կտրում ու ներկում, ուզում են արտաքինը փոեխել, ու ա՛յ, այս դեպքում էլ կարելի է մերժել կամ ավելի մեղմ՝ փորձել բացատրել, որ այդպես չի կարելի։
–Որքանո՞վ է պլաստիկ վիրաբուժությունը մուտք գործել մեր շոու–բիզնես։
–Մուտք գործել է։ Այո՛, դիմում են մեր շոու–բիզնեսի ներկայացուցիչները, բայց չեմ ուզում հիմա մանրանալ, թե ովքեր՝ ոնց։ Հիմնականում դիմում են նույն խնդրով, ինչ որ սովորական քաղաքացիները։ Շատ են շրթունքները մեծացնելու ցանկություն ունեցողները։
–Կարելի՞ է ասել, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը համեմատաբար հասանելի է ու մատչելի։
–Միանշանակ՝ այո։ Շատ էժան է, քան Եվրոպայում։
–Իսկ ինչո՞վ է պայմանավորված։
–Ես դժվարանում եմ ասել, թե ինչով է դա պայմանավորված։ Օրինակ Ռուսաստանում (այնտեղ հիմնական դիմողները Կովկասի ժողովուրդն է)՝ Սանկտ–Պետդերբուրգում և Մոսկվայում, քթի վիրաբուժությունն ամենաէժանը 4,5 հազ. դոլար է, իսկ Հայաստանում գինը տատանվում է 270–550 հազ. դրամի սահմաններում։
–Շա՞տ են մեզ մոտ մասնագետները։
–Այո՛, բավական շատ են, ու մեր վիրաբուժությունը լուրջ մրցակցություն է ստեղծում արտասահմանի պլաստիկ վիրաբուժության համար։ Դրսից էլ են գալիս այստեղ վիրահատվելու, որովհետև և՛ մատչելի է, և՛ որակյալ։
–Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր աշխատանքը։
–Ես բնավորությամբ մանր, նուրբ գործ սիրող եմ, և դա բնորոշ է պլաստիկ վիրաբուժության թե՛ էսթետիկայի, թե՛ վերականգնողական ուղղությանը։ Դե պատկերացրեք՝ ես իմ հարսանիքի հաջորդ օրը գնացել եմ վիրահատության։ Ա՛յ, այդքան սիրում եմ իմ գործը։
Հովհաննես Ստեփանյան.
Հարցազրույց Երևանի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանի հետ
– Ի՞նչ առանձնահատկություններ ունի պլաստիկ վիրաբուժությունը, ի՞նչն է, որ միայն նրան է բնորոշ։

Զրույցը վարեց Հեղինե Հրությունյանը