Էլմար Մամեդյարով. «Հաշտության պայմանագրի վերաբերյալ քննարկումներ սկսելը բանակցությունների վերջին փուլ թևակոխելու լրջագույն ազդակ կհանդիսանա»
Այսօր Մոսկվայում Մամեդյարովի և Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է.
–Մենք կարծում ենք, որ Կազանի հանդիպումը մի քայլ առաջ էր բանակցությունների գործընթացում, որովհետև եթե նույնիսկ հաշվի առնենք այն, որ քննարկումները տևեցին ավելի քան 4 ժամ, և խոսքը փաստացի այն հարցերի մասին էր, որոնց վերաբերյալ դեռ կողմերը համաձայնության չեն եկել, այնուամենայնիվ, որոշակի հարցերի շուրջ մեզ մոտ նկատվում է մերձեցում։ Մենք պետք է անցնենք իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի քննարկմանը, ինչպիսին է հաշտության պայմանագիրը, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ այն հարցերը, որոնց շուրջ հիմա չենք կարողանում համաձայնության գալ, միևնույն է, պե՛տք է ունենան իրենց տեղը հաշտության պայմանագրում։
«Ուստի առաջ գնալու համար մենք ասում ենք՝ եկեք առնվազն անցնենք հաշտության պայմանագրի քննարկմանը, անվանենք սա թեկուզ բարի կամքի դրսևորում։ Սա բանակցությունների վերջին,եզրափակիչ փուլ թևակոխելու լրջագույն ազդակ կհանդիսանա»,– ավելացրել է Մամեդյարովը։