Կարծիք

19.01.2022 16:31


Հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել

Հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել

Մենք դեռ համբերատար սպասում ենք Արմինե Ադիբեկյանի կողմից նիկոլ փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու քրգործով դեռևս տուժող չճանաչված նիկոլ փաշինյանին տուժող ճանաչելու մասին մեր միջնորդության պատասխանին (այս բարդ նախադասությունը պետք է կարդալ 2 անգամ ու շատ դանդաղ)։ Քննիչը պետք է որոշի՝ տուժող ճանաչե՞լ նշված անձին, թե՞ չճանաչել։ Տուժող ճանաչելու դեպքում քննիչը բնականաբար պետք է հարցաքննի այդ անձին։

Ճիշտ որոշում կայացնելու համար միգուցե կարևոր նշանակություն ունենա այն փաստը, որ հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում։

Հարգելի՛ քննիչ, ակնկալում ենք Ձեր արդարացի՛ և իհարկե անկողմնակա՛լ որոշումը։

Շնորհակալություն։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը