Հոլանդացին Հայաստանում ներդրում կատարելը ռիսկային է համարում
Կամավորական սկզբունքներով փորձի փոխանակման համար Գյումրի ժամանած հոլանդացի ֆլորիստ-դիզայներ, գործարար Էլսո Փոստը, ծանոթանալով Հայաստանում մանր ու միջին բիզնեսով զբաղվելու յուրահատկություններին և ստեղծված իրավիճակին, կարծիք է հայտնել, որ երկրին անհրաժեշտ են ներդրումներ, սակայն Հայաստանում դրանք ռիսկային են.
«Աշխատանքի բերումով շատ երկրներ եմ շրջագայել, գրեթե բոլոր տեղերում էլ դժգոհում էին, որ մանր ու միջին բիզնեսի համար պայմաններ չկան, սակայն այն, ինչ տեսա Գյումրիում, միանշանակ տարբերվում է դրանցից, ցավոք սրտի, բացասական իմաստով»-ասել է Էլսո Փոստը:
Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացված է, խոշոր գործարարները խեղդում են մանրերին, իսկ նման պայմաններում քչերին է հաջողվում գոյատևել:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի