Լրահոս

18.07.2011 14:29


Ա. Մարտիրոսյան. «Իշխանությունը պատրաստ չէ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների»

Ա. Մարտիրոսյան. «Իշխանությունը պատրաստ չէ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների»

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով ԿԸՀ անդամների ձևավորմանն ու ընտրական նոր օրենսգրքին, նշել է, թե որքան էլ «Ժառանգությունը» ՀՅԴ–ի հետ պայքարեց ընտրական հանձնաժողովների կազմավորման այս կարգի դեմ, իշխանությունները շատ ավելի լավ փրկօղակ ունեցան՝ ՀԱԿ առաջարկը, որը նախապատվությունը տալիս է «մասնագիտական» հանձնաժողովներին։

Նա ընդգծել է, որ Սահմանադրությամբ անկախ, իշխանության երրորդ ճյուղ համարվող դատարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը կես գրամ անգամ անկախություն չունի և ամբողջովին կախված է նախագահական նստավայրից։

Բանախոսը ներկայացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկել էր, որ լինեն կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաև արտախորհրդարանական 3%–ից ավելի ձայներ հավաքած երկու կուսակցությունները նույնպես մասնակցեն բոլոր մակարդակների հանձնաժողովների ձևավորմանը։

«Այս ամենը, ինչպես նաև Գարեգին Ազարյանի ԿԸՀ նախագահ ընտրվելը ցույց են տալիս, որ իշխանությունը պատրաստ չէ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների»,–նկատել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իշխանությունները ևս մեկ անգամ հիմք ստեղծեցին ապագա ո՛չ դրական քաղաքական գործընթացների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը