Կարծիք

18.01.2022 10:17


Ցեղասպան պետության առաջ ծնկաչոք պոպուլիստների խմբակը ջանում է հաճոյանալ իրեն «ծնող»՝ թուրքական միջավայրին

Ցեղասպան պետության առաջ ծնկաչոք պոպուլիստների խմբակը ջանում է հաճոյանալ իրեն «ծնող»՝ թուրքական միջավայրին

Որևէ արտառոց բան չկա ռուբինյան-քըլըչ բանակցություններում: Ցեղասպան պետության առաջ ծնկաչոք պոպուլիստների խմբակը ջանում է հաճոյանալ իրեն «ծնող»՝ թուրքական միջավայրին։

Արտառոցն այն է, որ փողոցը դեռ ոտքի չի կանգնել, հասկանալով հանդերձ՝ ուժերի այս անհամարժեք հարաբերակցության մեջ չկա և չի կարող լինել երկխոսություն: Սա միակողմանի զիջումների և թուրք-ադրբեջանական պահանջների բավարարման գործընթաց է:

Իսկ այդ պահանջների մասին թուրքիան և ադրբեջանը բազմիցս բարձրաձայնել են, և ոչ միայն իրենց ներքին լսարանի, այլև միջազգային հանրության առջև։

թուրքական պահանջներն են. «Զանգեզուրի միջանցք», ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից պաշտոնապես հրաժարում, ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախով հանդերձ, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի անվան տակ, կամ արդյունքում, Հայաստանի Հանրապետությունից տարածքների հանձնում ադրբեջանին։

Հ.Գ. թուրքերը «բարեկամություն» սկսելուց առաջ ցեղասպանելու սովորություն ունեն։ թուրքական դիվանագիտությունը հանուն պատերազմի է, նախճիրի և զավթողականության:

Զոհրապն էլ նախորդ դարի սկզբներին բարեկամություն էր անում թուրքերի հետ, ավելին՝ իթթիհատականների ահն ու սարսափն էր, թուրքական իշխանության կողմից հարգելի գործիչ, բայց առաջիններից էր, որ 15-ին ցեղասպանվեց։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը