Լրահոս

18.07.2011 13:41


Արմեն Մարտիրոսյան. «ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը հայկական սերիալ է»

Արմեն Մարտիրոսյան. «ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը հայկական սերիալ է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով ՀԱԿ–իշխանություն այսօրվա առաջին հանդիպումից, ասել է, թե ինքը հայկական սերիալներ չի նայում։

–ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը հասարակության հետ ընդհանրապես կապ չունի և հասարակության որևէ խնդիր չլուծեց,–նկատել է բանախոսը՝ շարունակելով,–քանի որ իշխանությունները հենց այն քաղաքականությունն են իրականացնում, ինչը ՀԱԿ–ին հոգեհարազատ է, ուրեմն ոչինչ չի փոխվի այդ երկխոսությունից։

Նրա խոսքերով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը, պետության ապագայով մտահոգ կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, անհատ անձինք պետք է օր առաջ համախմբված գործեն,  ու հավելել է. «Էական խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ համակարգափոխությունն է՝ կառավարման համակարգի փոփոխություն, նոր սահմանադրություն, նոր օրենքներ, խորհրդարանական հանրապետություն»։

–Գաղափարական առումով դաշտը որոշակիորեն ազատվում է, և միավորումը կարող է տեղի ունենալ արտաքին քաղաքական հարցերի՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ, որը շատ ծանրակշիռ միավորում կարող է լինել,–նշել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը