Կարծիք

15.01.2022 17:15


Այս իշխանության ներկայացուցիչների քեֆերն ու հարսանիքները շատ ծանր են նստում հայ ժողովրդի վրա ու խորհրդանշական դառնում

Այս իշխանության ներկայացուցիչների քեֆերն ու հարսանիքները շատ ծանր են նստում հայ ժողովրդի վրա ու խորհրդանշական դառնում

Ասում են, թե Սուրեն Պապիկյանն ամուսնանում է ու հարսանիքը «Փարավոն» ռեստորանում է լինելու։ Կեղծ բարեմաղթանքներ չեմ ուզում հղել, հարսանիքն էլ իրենց գործն է։ Բայց մի բան եմ ուզում նկատել, որ այս իշխանության ներկայացուցիչների քեֆերն ու հարսանիքները շատ ծանր են նստում հայ ժողովրդի վրա ու խորհրդանշական դառնում։

Եթե հիշում եք, իշխանավորներից մեկն իր հարսանիքը Շուշիում արեց, իսկ Նիկոլն էլ պարում էր Շուշիում։ Հիմա Շուշին ադրբեջանցիների ձեռքում է։

Այժմ Սուրեն Պապիկյանը Առինջում է պլանավորել իր հարսանեկան քեֆը, որտեղ հաստատ Նիկոլը պարելու է։

Բան չեմ ակնարկում, պարզապես ասեմ՝ թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ․․․

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը