Տիգրան Կարապետյան. «Արթուր Բաղդասարյանին «ախք» էին ասում, «վախք» էին ասում, հիմա թող մի պիտակ էլ իրենց կպցնեն ու շարունակեն այդ երկխոսությունը»
-Քանի որ կա երկխոսություն, ապա «արմատական» բառը պետք է հանվի ՀԱԿ–ից։ Դա՝ առաջինը։ Երկրորդը՝ այն, որ ՀԱԿ–ը ներկայացնում է ողջ ընդդիմությունը, մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Մենք ունենք թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմություն, որոնք իրար հետ կապված չեն։ Ես ենթադրում եմ, որ ՀԱԿ–ը երկխոսությունից հետապնդում է իր թիմային քաղաքական շահերը՝ գուցե ապագա խորհդարանի կամ կառավարության հետ կապված։ Փաստորեն, այսօրվա իշխանությունները պետք է տեղավորեն ՀԱԿ–ին իրենց շրջանակներում։ Արթուր Բաղդասարյանին «ախք» էին ասում, «վախք» էին ասում, հիմա թող մի պիտակ էլ իրենց կպցնեն ու շարունակեն այդ երկխոսությունը,–այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք արտահերթ ընտրությունների անցկացումը, Կարապետյանը պատասխանել է, թե ինքը եթե չի էլ բացառում, ապա շատ քիչ հավանական է համարում։

7or.am