Լրահոս

18.07.2011 12:17


ՀՀ քաղաքական գործիչներն օգտվում են աստղաբանների ծառայություններից

ՀՀ քաղաքական գործիչներն օգտվում են աստղաբանների ծառայություններից

ՍոցիոլոգԿարեն Սարգսյանը մեկ այլ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գուշակությունները հաստատելու կամ հերքելու համար «7օր»–ին առաջարկել էր դիմել ոչ թե իրեն, այլ աստղաբանի։ «7օր»–ը դիմել է աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանին, ով ասել է, թե կոնկրետ քաղաքական կուսակցության ճակատագրի մասին հստակ բան ասելու համար նախևառաջ որոշակի հաշվարկներ պետք է արվեն։

Աստղաբան–էզոթերիկն ընդգծել է նաև, որ ինչպես դեռևս հին ժամանակներում թագավորները, երկրի առաջնորդներն օգտվում էին աստղաբանների ծառայություններից, այնպես էլ այժմ քաղաքական գործիչներն են օգտվում։

–Կրեմլում, օրինակ, միայն 5 աստղաբան կա, ովքեր նախագահին են սպասարկում։ Նմանապես նաև գրեթե բոլոր երկրներում այնտեղի գաղտնի ծառայություններն ունեն իրենց աստղաբանները, ինչպես նաև էքստրասենսները։ Օրինակ ՆԱՍՍԱ–ում օգտվում են մի կույր կնոջ ծառայություններից, ով տեսնում է տիեզերական իրադարձությունները։ Թուրքիան միանշանակ օգտվում է, Իրանը հազարամյակների փորձ ունի և մինչև հիմա օգտվում է, Ադրբեջանի մասին կոնկրետ չգիտեմ, իսկ Վրաստանը կարծես օգտվում է,–ասել է աստղաբան–էզոթերիկը՝ ավելացնելով, որ այնտեղ շառլատանները քիչ են, իսկ Հայաստանում աստղաբան–շառլատանների թիվը բավական մեծ է, որոնց շարքերը համալրում են նաև Ռուսաստանից և այլ երկրներից եկած «աստղաբանները»։

Ինչպես նշել է Գուրգեն Հովհաննիսյանը, միանշանակ ասել, թե հայաստանյան քաղաքական գործիչները չեն օգտվում աստղաբանների խորհուրդներից, ճիշտ չի լինի։

–Կան փաստաթղթերի ստորագրումներ, որոնք հետաձգվում են, կամ մի օրը փոխվում է մյուս օրով։ Նույնիսկ միտինգները, ես նկատել եմ, որ պատահական օրերի չեն նշանակվում։ Եթե աստղաբանական տեսանկյունից նայենք, դրանք այնպիսի հանգուցային օրերի են լինում, որ կարելի է ինչ–որ բան փոխել։ Սակայն թե ինչ մասնագետներից են օգտվում, ես չգիտեմ։ Համոզված եմ, որ արտասահմանցի մասնագետներից են օգտվում, սակայն նրանք կարող են 100 ճշմարտություն ասել, բայց 2 այնպիսի սխալ ասել (գուցե և միտումնավոր), որ այդ 100–ը կործանվի։ Եթե օգտվեք, օրինակ, ռուս աստղաբանի ասածներից, դու բարձր պաշտոն ես զբաղեցնում, ի՞նչ գիտեք, որ այդ աստղաբանը չի ծառայում մեկ այլ երկրի շահերին, ի՞նչ գիտեք, որ նրանց շահերից ելնելով ձեզ խորհուրդ չի տալիս,–ասել է Գ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը