Կարծիք

14.01.2022 13:40


Սա խաղաղության դարաշրջան չէ, սա խաղաղության մուրում է

Սա խաղաղության դարաշրջան չէ, սա խաղաղության մուրում է

Շատ ճիշտ և տեղին դիտարկում է արել Տիգրան Աբրահամյանը. «Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը։

Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա սահմանագծի այդ հատվածում ծառայություն իրականացնող ուժերը պետք է կանխեին նրա մուտքը վտանգավոր հատված։

Եթե նույնիսկ չի կանխվել մեր հայրենակցի մուտքը վտանգավոր գոտի, ապա պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված, մեր հովիվի հետ քաշքշուկն ու առևանգումը»։

Այո՛, նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները կարող էին/են իջնել Գորիս-Ստեփանակերտ մայրուղի կամ Սյունիքից Գեղարքունիք շփման գծի երկայնքով որևէ հատված ու հանցագործություն կատարել, և դա առնվազն այս պահի դրությամբ ոչ ֆիքսվում է, ոչ էլ առավել ևս՝ կանխվում։

«Խաղաղության դարաշրջա՞ն»։

Չէ, սա խաղաղության դարաշրջան չէ, սա խաղաղության մուրում է, իսկ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, էն էլ մեր տարածաշրջանում, ՉԵՆ ՄՈՒՐՈՒՄ, ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ։

Թշնամու հետ՝ ոնց թշնամու:

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը