Լրահոս

18.07.2011 11:03


Հայաստանում կուսուցանվի նոր մասնագիտություն

Ուսումնական այս տարվանից սկսած առաջին անգամ Հայաստանում Կրթության և գիտության նախարարության լիցենզավորմամբ կուսուցանվի «Մեխատրոնիկա» մասնագիտությունը: 4-ամյա կրթության արդյունքում ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար:

 

«Հայաստանում այդ տեխնոլոգիաներն առայժմ ակտիվ կիրառվում են սննդի արդյունաբերության ոլորտում: Սակայն առաջիկայում ակնկալում ենք, որ տարբեր հաստոցներ, հոսքագծեր և ռոբոտներ կներդրվեն արդյունաբերության այլ ճյուղերում ևս: Իսկ դրանց կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ չկան և այս դասընթացը գալիս է լրացնելու այդ բացը»,-ասաց Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը:

Դասընթացը մշակվել է Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի և Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի միջև ձևավորված երկամյա համագործակցության արդյունքում: 2007թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթության ոլորտում ձևավորել համագործակցություն Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և նպաստել փորձի փոխանակմանը:  Հենց այս ծրագրի արդյունքում էր, որ Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի և Բրեդֆորդի քոլեջի միջև հաստատվեց համագործակցության ծրագիր և մշակվեց դասընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը