Լրահոս

18.07.2011 11:02


Ո՞վ է պատվիրել ՀԱԿ–իշխանություն առաջին հանդիպման դահլիճը

Ո՞վ է պատվիրել ՀԱԿ–իշխանություն առաջին հանդիպման դահլիճը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունենալու ՀԱԿ–ի և իշխանությունների պատվիրակությունների հանդիպումը։

Այն տեղի է ունենալու Հանրային խորհրդի փոքր դահլիճում։

«7օր»–ը փորձել է պարզել, թե ով է դիմել դահլիճը տրամադրելու համար։ Հանրային խորհրդի աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը մեզ հետ զրույցում նշել է, թե իրենց դիմել են, և իրենք էլ պարզապես դահլիճն են տրամադրել, այլ ոչ թե կազմակերպել են հանդպումը։

Իսկ թե ո՞վ է դիմել, այդպես էլ չհաջողվեց պարզել, որովհետև Հակոբ Բարխուդարյանի խոսքերով՝ դիմել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, իսկ նրանից չհաջողվեց իմանալ, թե որ թևն է պատվիրել դահլիճը։

Հակոբ Բարխուդարյանը նաև նշել է, թե իր տեղեկություններով՝ հանդիպումը փակ է լինելու, այլապես իրենք էլ կմասնակցեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը