МУЗ-ТВ հեռուստաալիքի դեմ 24 մլն ռուբլու հայց է ներկայացվել՝ Ֆիլիպ Կիրկորովին և Դավիթ Մանուկյանին նորապսակների դերում ցուցադրելու համար
Ռուսաստանցի Վալենտին Սեմյոնովը պահանջում է 24 մլն ռուբլի գանձել МУЗ-ТВ հեռուստաալիքից, որի երաժշտական մրցանաբաշխության արարողությանը երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու ռեփեր Դավան (Դավիթ Մանուկյան) ներկայացել են նորապսակների կերպարում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի Բասմանյան դատարանին:
«Հայց է ստացվել դատարան Սեմյոնովի կողմից՝ ընդդեմ МУЗ-ТВ-ի, որի պատճառը անցյալ տարվա հունիսի 4-ին տեղի ունեցած հեռարձակումն է՝ Կիրկորովի և Մանուկյանի մասնակցությամբ: Հայցով ներկայացված պահանջը 24 մլն ռուբլի է»,-ասել է դատարանի ներկայացուցիչը:
Այդ օրը ցուցադրվել է МУЗ-ТВ 2020/2021 մրցանակաբաշխությունը: Միջոցառման ընթացքում Կիրկորովն ու Դավան ժամանել են նորապսակ զույգի կերպարում՝ կիսամերկ տղամարդկանց ուղեկցությամբ:

Աղբյուրը՝ tert.am