Քաղաքական

13.01.2022 12:43

Ռոբերտ Քոչարյանի քաղհայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կշարունակի քննել դատավոր Սերգեյ Սահակյանը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի քաղհայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կշարունակի քննել դատավոր Սերգեյ Սահակյանը (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության քննող դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ալումյանը սույն գործով նախագահող դատավոր Սահակյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախորդ դատական նիստին այն պատճառաբանությամբ, որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։

ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։