Լրահոս

18.07.2011 10:26


Աֆղանստանում գրոհայինները սպանել են երկրի նախագահի իրավաբանին ու խորհրդականին

Աֆղանստանում գրոհայինները սպանել են երկրի նախագահի իրավաբանին ու խորհրդականին

Մի խումբ գրոհայիններ հարձակում են իրականացրել Աֆղանստանի նախագահի խորհրդականի նստավայրի վրա, ինչի հետևանքով սպանվել է նախագահի խորհրդական Յան Մոհամմադը և նախագահ Քարզայի իրավաբանը, ով այդ պահին խորհրդականի նստավայրում է եղել։

«Gazeta.ru»–ն տեղեկացնում է, որ առայժմ ոչ մի խմբավորում կամ կազմակերպություն հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել։

Հիշեցնենք, որ երեքշաբթի գրոհայինները Կանդագարում սպանել էին նախագահի խորթ եղբորը՝ Ահմադ Վալիին։

Այս խորագրի վերջին նյութերը