Կարծիք

13.01.2022 10:17


Պավլիկ Մորոզովյան սինդրոմ

Պավլիկ Մորոզովյան սինդրոմ

Հասարակությունը զարմացած է, որ Գրիգոր Մինասյանը՝ Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը, նշանակվել է ՀՀ Արդարադադության փոխնախարար։ Ոմանք, բավական պարզունակ մեկնաբանություններ ունեն այս առիթով․ «Ա՛յ, տեսեք, բա որ ասում էինք, որ Սերժ Սարգսյանը․․․» և այլ տխմարություններ։ Այս մարդիկ չեն պատկերացնում, որ նույն ընտանիքում կարող են լինել տարբեր կարծիքներ, գաղափարներ, ինչպես, օրինակ, Սարոյան եղբայրները՝ համանուն ֆիլմում։ Չնայած, այս թեզը նույնպես հերքվում է, քանի որ պարզվեց, որ Գրիգոր Մինասյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ և ժամանակին բավականին թունդ քննադատել այսօրվա վարչապետ կոչեցյալին։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով նա ուղղակի թշնամացել է իր ընտանիքի՝ հոր, եղբոր դեմ։ Այն, որ այսօրվա վարչապետ կոչեցյալը զերծ է որևէ սկզբունքից և ելնելով տվյալ անձի օրվա հպատակությունից, նրան օգտագործում է, վաղուց պարզ էր։ Թվե՞մ անուններ․․․ Ինչ վերաբերում է Գրիգոր Մինասյանին, ապա անկախ այն բանից, թե ինչ հարաբերություններ ունես, թեկուզ՝ թշնամական քո հարազատների հետ, միևնույնն է, ինչպե՞ս կարելի է համագործակցել մի ուժի հետ, որը քրեական հետապնդումներ է իրականացնում, վարկաբեկում քո հորը, եղբորը, մյուս հարազատներին՝ անկախ նրանց հանդեպ քո թշնամությունից։ Մի պահ նա ինձ հիշեցրեց, ԽՍՀՄ «հերոս» Պավլիկ Մորոզովին, ով ըստ խորհրդային քարոզչության մատնել էր իր կուլակ հորը։ Հայաստանում, ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո ստեղծվել է գավառական «ստալինիզմ» և խրախուսվում են բանսարկությունն ու մատնությունները՝ ընկերների, բարեկամների հանդեպ։ Սակայն, ընդունենք, որ ԽՍՀՄ-ը կոմունիստական գաղափարախոսություն ունեցող երկիր էր և, չընդունելով հանդերձ Պավլիկ Մորոզովի մատնությունը՝ այն նույնպես գաղափարական էր։

Իսկ Գրիգոր Մինասյանը․․․ Ոչ մի գաղափար, այլ ընդամենը ողորմելի վրեժ հարազատներից և պաշտոնի ստացում հայրենիքը հանձնած նույնպես ողորմելիներից։

Հայաստանում շարունակվում է բարքերի անկումը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը