Լրահոս

18.07.2011 10:11


Կալանավորվել են «Շանթ պլյուսի» հաշվապահն ու «Երևան պլյուսի» նախկին տնօրենը

Հուլիսի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը կալանք է կիրառել ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարները հափշտակելու համար մեղադրվող «Շանթ պլյուս» ընկերության հաշվապահ Լիանա Մ-ի և «Երևան պլյուս» ընկերության նախկին գործադիր տնօրեն Վարուժան Մանուկյանի նկատմամբ: Նրանք համարվում են գործարար Մանվել Ղարիբյանին մտերիմ մարդիկ և նրա աշխատակիցները: Վարուժան Մանուկյանի դեմ քրեական գործը հարուցվել է 2009թ.: Սակայն հետո որոշում է կայացվել՝ քանի որ Վարուժան Մանուկյանը կարող է խոչընդոտել քննությանը, պետք է կալանավորվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը