Ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունը, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է
Բաքվի բռնապետն իր վերջին հարցազրույցում արդեն սկսել է «ստուգաբանել» տեղանունները, թե բա՝ «ադրբեջանական տեղանուն» Զանգեզուրը։
Այս տեղանունը որևէ դեպքում ադրբեջանական չի կարող լինել և չէ; Այն հայկական Ձագաձոր/Ձագեձոր անվան պարսկերենում աղճատված ձևն է, քանի որ պարսկերենում չկա «ձ», ուստի հայերենի այդ հնչյունն արտացոլվում է «զ»-ով, ինչի հետևանքով սկզբնապես *Զագազոր/Զագեզոր տարբերակն այնուհետ ժողովրդական ստուգաբանությամբ դառնում է Զանգեզուր (պարսկերեն՝ զանգ-ե զուր «հզոր զանգ, ուժեղ զանգ»)։
Ի դեպ, երբ մեր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարավերջին Սյունյաց Հաբանդ գավառում հիշատակում է Ձագաձոր տեղանունը, որը հետագայում սկսեց կիրառվել ամբողջ գավառի համար, չէր էլ ենթադրվում, թե երբևիցե աշխարհի քարտեզի վրա ի հայտ կգա Ադրբեջան կոչվող ներկայիս արհեստածին միավորը, որը կփորձի հավակնել դրան։
Հետևաբար, ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունն, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է։
Խտապատկերում՝ Ձագաձորի հիշատակությունը «Պատմութիւն նահանգին Սիսական» 13-րդ դարի երկում։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից