Լրահոս

18.07.2011 08:55


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանում կքննարկեն ԼՂ կարգավորման հարցը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանում կքննարկեն ԼՂ կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) կժամանեն Երևան, որտեղ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը։ Այս մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։

Նրա խոսքերով՝ այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Համանախագահները Երևան կժամանեն Բաքվից, որտեղ բանակցություններ են վարել Ադրբեջանի ղեկավարության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը