ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը
Եվրամիության պաշտոնյաներն անդրադարձել են հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքին՝ շեշտելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ արտաքին գործերի հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհեր և վիրավորներ են եղել, վերահաստատում է ուժերի միջև հեռավորության և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը»:
Խոսնակը շեշտել է նաև, որ Եվրամիությունը աշխատում է երկու կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ իր խորը անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերի առնչությամբ։ «Կողմերի համար կարևոր է լարվածությունը թուլացնել և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»:
Կլաարը շեշտել է. «Եվրամիությունը պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերի միջև հեռավորություն պահպանելու համար: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատելու համար»: