Լրահոս

18.07.2011 00:19


Բացի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 9-ից 16-ը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման  շուրջ 200 դեպք, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց: Առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ:

Վստահորեն կատարելով իրենց մարտական խնդիրը, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել իրավիճակը և ի տարբերություն հակառակորդի, զերծ մնացել աննպատակ ու սադրիչ գործողություններից:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը