Իրավապաշտպանները հայտնում են Սիրիայի Հոմս քաղաքում 30 զոհվածների մասին
«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով Սիրիայի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին, հայտնում է, որ երկրի երրորդ ամենամեծ քաղաքում՝ Հոմսում, ամենաքիչը 30 մարդ է զոհվել վերջին օրերին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, մարտի կեսերից Սիրիայում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր։ Դրանք սկսվել են երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում և արագորեն տարածվել են երկրի մյուս շրջաններում։ Սիրիայի իշխանությունները ռազմական տեխնիկա են կիրառում անկարգությունները ճնշելու համար։
Ընդհանուր առմամբ, ըստ իրավապաշտպանների, ավելի քան երեք ամիս տևող անկարգությունների ընթացքում Սիրիայում անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1350 մարդ։ Պաշտոնական տվյալներով՝ «զինված ահաբեկչական գործողությունների» հետևանքով զոհվել է 340 զինվորական և անվտանգության աշխատակից։