Անկեղծ եմ ասում, լսեցի ու ապշեցի։ Նախ, որոշեցի չանդրադառնալ, քանի որ մտքիս միայն․․․ վատ խոսքեր էին գալիս։ Բայց լռել չեմ կարող։ Սույն տիկին քպ-ականը, թաքնվելով, իբր քրիստոնեական արժեքների տակ, իրականում անամոթաբար թշնամություն է բորբոքում արցախցիների դեմ։ Իհարկե, կարելի է սրան հակադարձել զուտ իրավապաշտպանական տեսակետից, այն է՝ խտրականության դրսևորում՝ կրոնի, բնակության վայրի, ավանդույթների հիմքերով։ Այս ամենը նկատե՞լ են, հայտարարություն արել, արդյոք իրավապաշտպանները։ Իհարկե՝ ոչ, քանի որ 2018թ․ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ամրապնդման ուղին։
Իսկ իրականում, այս ամենը հերթական խարանն է մեր հասարակության ճակատին։ Էլ չեմ ուզում խոսել տիկնոջ տգիտության մասին։ Նախ, այդ դո՞ւ ես եղել 30 տարի առաջ քրիստոնյա։ Տարիքդ չգիտեմ, բայց եթե չափահաս ես եղել, ապա եղել ես կոմերիտական-աթեիստ։
Պատահակա՞ն էին արդյոք այս տիկնոջ խոսքերը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նա զգալով իր պաշտելի բռնապետիկի Արցախից հրաժարվելու միտքը՝ իր հերթին սկսում է հակաարցախյան քարոզչությունը։ Եվ այս տիկինը պարզվում է մանկավարժ է։ Եվ նա մտնում է դպրոց, դասավանդո՞ւմ։
Իսկապես ողբամ քեզ՝ հայոց աշխարհ, եթե մանկավարժներդ այսպիսիք են։ Բա, դո՞ւք, այ դահլիճում հավաքվածներ, որ հանգիստ լսում էիք այդ խոսքերը։ Բա, դուք մա՞րդ եք, հա՞յ եք, թե՞․․․
Նա, զգալով իր պաշտելի բռնապետիկի՝ Արցախից հրաժարվելու միտքը, իր հերթին սկսում է հակաարցախյան քարոզչությունը
ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
Լսեցի Վարդենիսի ՔՊ-ական Նաիրա Մանուչարյանի խոսքը ՔՊ-ական ավագանիների ժողովում։
Անկեղծ եմ ասում, լսեցի ու ապշեցի։ Նախ, որոշեցի չանդրադառնալ, քանի որ մտքիս միայն․․․ վատ խոսքեր էին գալիս։ Բայց լռել չեմ կարող։ Սույն տիկին քպ-ականը, թաքնվելով, իբր քրիստոնեական արժեքների տակ, իրականում անամոթաբար թշնամություն է բորբոքում արցախցիների դեմ։ Իհարկե, կարելի է սրան հակադարձել զուտ իրավապաշտպանական տեսակետից, այն է՝ խտրականության դրսևորում՝ կրոնի, բնակության վայրի, ավանդույթների հիմքերով։ Այս ամենը նկատե՞լ են, հայտարարություն արել, արդյոք իրավապաշտպանները։ Իհարկե՝ ոչ, քանի որ 2018թ․ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ամրապնդման ուղին։
Իսկ իրականում, այս ամենը հերթական խարանն է մեր հասարակության ճակատին։ Էլ չեմ ուզում խոսել տիկնոջ տգիտության մասին։ Նախ, այդ դո՞ւ ես եղել 30 տարի առաջ քրիստոնյա։ Տարիքդ չգիտեմ, բայց եթե չափահաս ես եղել, ապա եղել ես կոմերիտական-աթեիստ։
Պատահակա՞ն էին արդյոք այս տիկնոջ խոսքերը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նա զգալով իր պաշտելի բռնապետիկի Արցախից հրաժարվելու միտքը՝ իր հերթին սկսում է հակաարցախյան քարոզչությունը։ Եվ այս տիկինը պարզվում է մանկավարժ է։ Եվ նա մտնում է դպրոց, դասավանդո՞ւմ։
Իսկապես ողբամ քեզ՝ հայոց աշխարհ, եթե մանկավարժներդ այսպիսիք են։ Բա, դո՞ւք, այ դահլիճում հավաքվածներ, որ հանգիստ լսում էիք այդ խոսքերը։ Բա, դուք մա՞րդ եք, հա՞յ եք, թե՞․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից