Լրահոս

18.07.2011 09:07


Մեկնարկում է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երկրորդ առաքելությունը

2011թ.-ի հուլիսի 18-ից 29-ը կիրականացվի Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երկրորդ առաքելությունը: Սա կլինի շարունակությունը 2010թ-ին մեկնարկած առաքելության, որի արդյունքները բավականին հուսադրող էին հայ գիտնականների համար: Ֆրանս-հայկական այս առաքելությունը իրականացվում է ծրագրի երեք կրողներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Ստեֆան Կոջայանի (օգնական), Գաբրիել Մելիկյանի, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից հետազոտական կենտրոնների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:

Ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել անցյալ տարի ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև շարունակել գիտնականների համար մնուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրությունը, ստանալ այլ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրությունների համար, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ…

Ծրագիրը առնչվում է հետևալ բնագավառներին` հիդրոերկրաբանություն և ձկնաբուծություն, երկրաբանական գիտություններ, էկոլոգիական և նոոսֆերային ուսումնասիրություններ, հնագիտություն և ազգագրություն, քարանձավագիտություն և պատմություն, և համագործակցում է «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի հետ՝ Կարեն Բալայանի ղեկավարությամբ: Ձեռբերված բոլոր տարրերը հետազոտումների նպատակով կտրամադրվեն հայ գիտնականներին, հետագա հետազոտությունների նպատակով, որոնց արդյունքները անմիջականորեն կապված են քաղցրահամ ջրի այս ռեզերվուարի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի մեծ ռազմավարական կարևորություն և համազգային նշանակություն:

Բացի այդ, ստացված տեղեկությունների շնորհիվ համապատասխան հաղորդումների և ծանուցումների միջոցով տեղի բնակիչները ավելի տեղեկացված կլինեն Սևանա լճի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը