Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. «Անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ»
Ինչպես գրում է «1news.az»–ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովն ասել է, թե ադրբեջանական կողմը խաղաղ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման, այդ ուղղությամբ առաջընթացի և խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնում։
Նրա կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմք է տալիս նաև համանախագահող երկրների կամքը։
«Անհրաժեշտ է ուղղակի ավելի ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումը։ «Ստատուս քվոյի» հիմնական մեղավորները հայերն են։ Եթե մի փոքր ուժեղացվի ճնշումը այս հարցի վերաբերյալ, ապա շատ շուտով, հնարավոր է, առաջընթաց գրանցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեջ»,–հայտարարել է նա։
Հասանովը նշել է, թե Ադրբեջանը դրական է վերաբերվում Ժոաո Սոարեշին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ նշանակելուն։
«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստող ցանկացած միջազգային ջանքի»,–հավելել է նա։
«Մենք գտնում ենք, որ ներկայումս ԼՂ հիմնհարցը կարող է լուծվել Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում՝ երեք համանախագահող երկրների ակտիվ գործունեության պայմաններում, և մենք մտադիր ենք շարունակել այս ձևաչափը»,–ընդգծել է Հասանովը։