Աշխարհ

11.01.2022 18:14


Կատուների արյան մեջ հայտնաբերվել է մարդու համար վտանգավոր կորոնավիրուս

Կատուների արյան մեջ հայտնաբերվել է մարդու համար վտանգավոր կորոնավիրուս

Կատուների արյան նմուշների մեջ Թենեսիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի կապող-ռեցեպտոր դոմենի հակամարմիններ։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են biorxiv կայքում։

Կատուների արյան նմուշները ԱՄՆ տարբեր շրջաններում վերցվել են կորոնավիրուսային վարակի սկսվելուց շատ առաջ։ Արյան շիճուկի նմուշառման 70 տոկոսը դրական է եղել SARS-CoV-2-ի ռեցեպտոր-կապող դոմենի և դրան մոտ SARS-CoV-ի (ատիպիկ թոքաբորբի հարուցիչ) հակամարմինների դեմ։

Հետազոտողների կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ կատուները շփվել են վիրուսի հետ, որի սպայկ սպիտակուցը այնքան նման է SARS-CoV-2 համանման սպիտակուցին։ Նրանց խոսքով՝ դա օրգանիզմում առաջ է բերում դրա դեմ կրոս-հակամարմինների արտազատում։ Դրանք, գիտնականների խոսքով, հակամարմիններ են, որոնք առաջանում են վարակի մեկ հարուցչի հետ շփումից հետո, բայց և կարող են պաշտպանել մյուս նման հարուցիչներից։

Նախնական տվյալներով՝ նոր կորոնավիրուսի հանդեպ կրոս-ռեակտիվ հակամարմինները կարող էին առաջանալ SARS-CoV վիրուսին կատուների իմունային համակարգի բախումից հետո, որը 2000-ական թթ. սկզբին առաջ էր բերել ատիպիկ թոքաբորբի բռնկում Ասիայում։ Բայց վերջին անգամ այդ վիրուսը հայտնաբերվել է 2003թ. հուլիսին։

Մասնագետների խոսքով՝ պոտենցիալ առումով վտանգավոր վիրուսը հենց հիմա շրջանառվում է ամերիկյան կատուների պոպուլյացիայում։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը